Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի ապրիլին

Սպորտ 22.01.2021   22:47   87

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան հստակեցրել է Եվրոպայի առաջնության ժամկետները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եվրոպայի այս տարվա առաջնությունը նախատեսված է անցկացնել ապրիլի 21-25-ը շվեյցարական Բազել քաղաքում:

Առաջնությանը կմասնակցեն 40 երկրի 323 մարզիկ:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը փաստել էր, որ Մարմնամարզիկների համար տարվա անելիքների տեսանկյունից դեռևս ոչինչ վերջնականապես հայտնի չէ:

Պլաններում կան նաև Դոհայում մասնակցել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին մարտին և ապրիլի հնարավոր է կկայանա Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: «Եվրոպայի առաջնությունից առաջ ուզում ենք անպայման հավաք անցկացնել` մարզավիճակ հավաքելու համար»,-շեշտեց նա: Հավաքները նախատեսվում են կամ Թբիլիսում, կամ Մինսկում անցկացնել:


 Պիտակներ
         Մարմնամարզության Եվրոպայի առաջնությ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb