Մարկ Ցուկերբերգը դարձել է ԱՄՆ-ի 3-րդ ամենահարուստ մարդը

Network News 28.05.2020   22:45   431

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր ունեցվածքով առաջ է անցել ամերիկացի գործարար, Berkshire Hathaway ընկերության գլխավոր տնօրեն Ուորեն Բաֆեթից` դառնալով ԱՄՆ 3-րդ ամենահարուստ մարդը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

2020 թվականի մարտ-մայիս ամիսների ընթացքում սոցիալական ցանցերի հսկայի արժեթղթերն աճել են շուրջ 48%-ով, Ցուկերբերգի ունեցվածքն էլ 54,7 միլիարդ դոլարից հասել է 80 միլիարդի:

Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը շարունակում է մնալ ԱՄՆ ամենահարուստ մարդը, նրա ունեցվածքը վերջին երկու ամիսների ընթացքում 113 միլիարդ դոլարից հասել է 147,6 միլիարդի:

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը:



 Պիտակներ
         Մարկ Ցուկերբերգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb