Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»

Սպորտ 19.01.2021   16:56   49

Խորվաթիայի ֆուտբոլի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը պաշտոնապես տեղափոխվեց «Միլան»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանջուկիչը Միլան քաղաքի համանուն թիմի հետ կնքել է կես տարվա պայմանագիր, որը ունի նաև մեկ տարով հետաձգելու կետ: Խորվաթ ֆուտբոլիստը «ռոսոներների» կազմում հանդես կգա 9 համարի ներքո: Նա իտալական ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Մանջուկիչն իր պրոֆեսինալ կարիերայի ընթացքում հանդես է եկել մի շարք ակումբներում` այդ թվում «Բավարիա»-ում, «Ատլետիկո»-ում, «Յուվենտուս»-ում:

Խորվաթիայի ազգային թիմի կազմում դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

 


 Պիտակներ
         Մարիո Մանջուկիչ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb