Մարիա Կոլեսնիկովային ձերբակալել են Բելառուս-Ուկրաինա սահմանին

Աշխարհ 08.09.2020   11:07   63

Բելառուսի ընդդիմության Համակարգող խորհրդի անդամներ Մարիա Կոլեսնիկովան, Անտոն Ռոդնենկովը և Իվան Կրավցովը հայտնաբերվել են։

«БЕЛТА» լրատվական գործակալության փոխանցմամբ, ընդդիմադիրները փորձել են հատել Բելառուսի և Ուկրաինայի սահմանը։ Կոլեսնիկովային ձերբակալել են, իսկ մյուս երկու գործիչներն այժմ Ուկրաինայում են։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին տարածվել, որ Մինսկի կենտրոնում առևանգել են Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Նրա հետ անհետացել էին նաև Կրավցովը և Ռոդնենկովը։

Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները Բելառուսի իշխանություններից պահանջել էին ընդդիմադիրներին անվնաս տուն վերադարձնել։ 



 Պիտակներ
         Մարիա Կոլեսնիկովա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb