Մարդու իրավունքների խախտումները հետևանքներ կունենան Չինաստանի համար․ Բայդեն

Աշխարհ 17.02.2021   13:00   40

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է, որ Չինաստանը պետք Է հետևանքներ սպասի մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների հետ կապված իրադրության ֆոնին:

Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարն արել Է՝ փետրվարի 16-ի երեկոյան Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ) ելույթ ունենալով հասարակայնության հետ կայացած հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հանդիպումը վարողն ԱՄՆ-ի ղեկվարից հետաքրքրվել Է, թե նա ՉԺՀ-ի նախագահի հետ հեռախոսազրույցի թնթացքում քննարկել Է արդյոք Սինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի իրադրությունը:

Բայդենն այդ հարցին դրականորեն Է պտասխանել, սակայն ընդգծել Է, որ չի պլանավոում հրապարակայնորեն հանդես գալու Հոնկոնգի, Մինցզյան-Ույղուրական Ինքնավար Շրջանի եւ Տայվանի իրադության դատապարտմամբ:

«Ես պլանավորում են բացահայտորեն հասկանալ տալ, որ մենք մտադիր ենք շարունակել ՄԱԿ-ում եւ այլ կազմակերպություններում պաշտպանել մարդու իրավունքները, որոնք ազդեցություն ունեն նրանց (Չինաստանի) գործելակերպի վրա»,- ընդգծել Է Բայդենը:

«Չինաստանի համար հետեւանքներ կլինեն, եւ (Սի Ծինպինը) գիտե դա»,- նշել Է Սպիտակ տան ղեկավարը:


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb