Մարդկության ոչնչացման մի քանի վարկած

Science News 25.03.2020   23:30   928

Ներկայացնում մի քանի վարկած, որոնք կարող են մարդկության ոչնչացման պատճառ դառնալ:

Մարդիկ իրենք իրենց են ոչնչացնում

Գերտերությունների՝ մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների սրումը կարող է Երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ: Կողմերը կարող են իրար դեմ օգտագործել իրենց ունեցած ողջ միջուկային զինանոցը, ինչն էլ կարող է հանգեցնել մարդկության ոչնչացմանը: Սակայն այժմ մշակվում են ծրագրեր, որոնց համաձայն նախքան Երկիր մոլորակին մոտենալը երկնաքարերը կարելի է պայթեցնել հզոր ռումբերի միջոցով:

Երկնաքարի հնարավոր բախում Երկիր մոլորակի հետ

Խոշոր երկնաքարի բախումը մեր մոլորակին կարող է առաջացնել շատ ուժեղ պայթյուն, ինչի հետևանքով տեղի կունենա հզոր երկրաշարժ: Դրա պատճառով հսկայական քանակով փոշի կբարձրանա, որը երկար ժամանակով երկրագունդը կծածկի փոշու ամպով: Դա կհանգեցնի երկրագնդի՝ երկար ժամանակով սառցակալման. այսինքն բուսական և կենդանական աշխարհի ոչնչացման: Բախման հետևանքով բացառված չեն նաև մասսայական հրդեհները:

Բիոտեռոր

Մոլեկուլյար բիոլոգիայի և գենետիկայի ոլորտում հասած ձեռքբերումների շնորհիվ առաջանում են կենսաբանական զենքի ստեղծման պոտենցիալ նոր հնարավորություններ: Լաբորատորիաներում առկա վիրուսները կարելի է հեշտությամբ տարածել նաև մարդկանց մեջ: Վիրուսների՝ պատվաստանյութերի հանդեպ կայունություն ձեռք բերելու համար կան բազմաթիվ մեթոդներ: Վիրուսներն համապատասխան գենային ձևափոխման ենթարկելով կարելի է իջեցնել մարդկանց իմունիտետը, ինտելեկտուալ հնարավորությունները, առաջացնել հոգեկան խանգարումներ, իներտություն, պարալիչ և ագրեսիա:

Երկրագնդի ջերմաստիճանի բարձրացում

Աշխարհում արդյունաբերական ձեռնարկությունների աճով պայմանավորված ավելանում է մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի՝ CO2-ի քանակը: Դրա հետևանքով երկրագնդի ջերմաստիճանի բարձրացում է նկատվում: Կլիմատոլոգներ Թայլեր Ռոբինսոնն ու Քոլին Գոլդբլատտը կանխատեսնում են, որ Երկիր մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացումը կարող է հասնել մի այնպիսի կետի, որը կարող է հանգեցնել մեր մոլորակի անապատացման: Համանման երևույթներ նկատվում են նաև Վեներա մոլորակի վրա, որի մթնոլորտն ամբողջությամբ բաղկացած է ածխածնի երկօքսիդից, իսկ ջերմաստիճանն այնտեղ հասնում է 475 աստիճան ցելսիուսի:

7-8 միլիարդ տարի հետո, արևը վերածվելու է կարմիր հսկայի, որը կոչնչացնի Երկիր մոլորակը:

Տարրական մասնիկների ամենահզոր արագացուցչի աշխատանք

Ժնևի մերձակայքում՝ Եվրոպայի միջուկային հետազոտությունների կենտրոնում գործող կոլայդերի աշխատանքի արդյունքում, լույսին մոտ արագությամբ շարժվող տարրական մասնիկների բախում է առաջանում, որի հետևանքով, որոշ ենթադրությունների համաձայն հնարավոր է առաջանա սև անցք, որն ունակ է կլանելու շրջապատում առկա ամեն ինչ: Որպես այդպիսին սև անցքեր առկա են տիեզերքում:

Լույսով աղտոտված միջավայր, էլեկտրոնային թափոններ, էլեկտրամագնիսական ճառագայթման աճ

Արբանյակներից ստացված տվյալների հիման վրա փորձագետները եկել են այն եզրակացության, որ աշխարհի բնակչության 80 %-ից ավելին տառապում է լույսի աղտոտվածությունից: Նման աղտոտվածության պատճառ է հանդիսանում փողոցներում և տներում առկա արհեստական լույսը: Ամենամեծ խնդիրն ունեն Սինգապուրը, Չինաստանը, Քուվեյթը և այլ երկրներ: 
Բացի այդ, ժամանակակից կենցաղային տեխնիկայի աշխատանքի արդյունքում առաջացող թափոնները, որոնք պարունակում են ծանր մետաղներ և թունավոր միացություններ կուտակվում են բաց երկնքի տակ և գրունտային ջրերի հետ միասին լցվում են համաշխարհային օվկիանոս:

Բջջային հեռախոսների անտենաների, հեռուստակայանների, ռադիոկայանների աճը նպաստում են մեր միջավայրի՝ էլեկտրամագնիսական ճառագայթման աղտոտվածության աճին: Այդ ամենը բացասաբար է ազդում մարդկանց և կենդանիների առողջության վրա: Մոտ 10 տարի հետո, Վոլֆա Ռայե WR 104 ատղի պայթելու հետևանքով մեր մոլորակում կարող են տարածվել գամմա ճառագայթներ, ինչի հետևանքով կուժեղանա ուլտրամանուշակագույն ճառագայթումը: Արդյունքում կառաջանան ածխաթթու գազ և ազոտի օքսիդներ, կքայքայվի օզոնային շերտը, որն իր հերթին կհանգեցնի ազոտական թթվի անձրևների և ֆոտոքիմիական սմոգի:

Բնակչության թվի աճ

Որոշ տվյալների համաձայն աշխարհի բնակչության թիվն անցնում է 7 միլիարդից, ինչի արդյունքում մենք օգտագործում ենք 2-3 անգամ ավելի շատ բնական ռեսուրսներ, իսկ դրանք կարող են արագորեն սպառվել: Դա կարող է բերել պարենային ճգնաժամի, նաև հողատարածքների կրճատման և թունավորման, որը կարող է հանգեցնել սովի ու անկանոն պատերազմների՝ բոլորը բոլորի դեմ սկզբունքով:



 Պիտակներ
         աղտոտված միջավայր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon