Մարդկության համար «եռացող ջրում դանդաղ մահ» են կանխագուշակել

Science News 27.02.2021   23:00   653

Կալիֆոռնիական համալսարանից Ֆրենսիս Մուրի ղեկավարությամբ ամերիկյան գիտնականների խումբը պարզել է, որ գլոբալ տաքացման հետևանքով եղանակային հաճախացող անոմալիաները նպաստում են մարդկանց մոտ նորմալ կլիմայի մասին խեղաթյուրված պատկերացումների առաջացմանը։ Ընդ որում, առաջանում է «եռացող ջրի մեջ գորտի» էֆեկտ, երբ արտաքին միջավայրի դանդաղ փոփոխությունները որպես վտանգ չեն ընկալվում՝ հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Sciences-ին։

Մասնագետները վերլուծել են 2014թ․ մարտից մինչև 2016թ․ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի բնակիչների կողմից Twitter-ում հրապարակված հաղորդագրությունները։ Նրանք նույնականացրել են 6000 թվիթ, որոնք վերաբերել են եղանակին, և որոշել են դրանք դրակա՞ն, թե՞ բացասական զգացումներ են առաջացնում։ Գիտնականները նաև դրանք համեմատել են օդի, տեղումների, ամպային ծածկույթի և խոնավության վերաբերյալ 1981-2016թթ․ առավելագույն տվյալների հետ։

Գիտնականները գնահատել են, թե ինչպես են ամենշաբաթյա եղանակային պայմանների փոփոխություններն ազդում ջերմաստիճանային անոմալիաների ընկալման վրա։ Որպես նորմա ընդունվել է 1981-1990թթ․։ Պարզվել է, որ մարդիկ հակված են մեկնաբանել այն եղանակային պայմանները, որոնք անսովոր են տվյալ ժամանակի և վայրի համար։ Եթե տվյալ տեղանքում վերջին հինգ տարիներին ջերմաստիճանը նորմայից բարձրանում է, ապա սոցցանցերում արձագանքում են չափազանց ցուրտ օրերին և շաբաթներին, և հակառակը։

Եղանակը, որն առաջ անսովոր էր թվում, արագ նորմալ է դառնում հինգ տարի կրկնվելու դեպքում։ Միաժամանակ, հետազոտողները չեն գտել ապացույցներն այն բանի, որ մարդիկ հարմարվում են կլիմայական փոփոխություններին։ Դա հիշեցնում է «գորտը եռացող ջրում» արտահայտությունը, որի համաձայն՝ գորտը եռացող ջրից դուրս կթռչի, սակայն կխաշվի, եթե նրան գցեն սառը ջրի մեջ, որը դանդաղ տաքանում է։

Գիտնականները նշում են, որ տարերային աղետները, օրինակ փոթորիները, անտառային հրդեհները, երաշտը և ջրհեղեղները, կարող են ավելի քիչ ենթարկվել «նորմալացման» և նպաստել գլոբալ տաքացման հարցում հասարակության շրջանում մտահոգությունների առաջացմանը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb