Մարդատար մեքենաների մաքսատուրքերի դրույքաչափերը

Իրազեկիչ 06.09.2019   15:44   248
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի և մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները և տարընթերցումները՝ Էկոնոմիկայի նախարարությունը որոշ պարզաբանումներ է ներկայացրել:

«1. Ռուսաստանի Դաշնության` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման` https://bit.ly/2ksMyci փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ թվում` նաև մի շարք մարդատար մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը։ Վերջերս տարբեր հրապարակումներում հնչեցված որոշ մեքենաների վերաբերյալ համապաստխան տեղեկատվությունը՝ կից նկարում

 2. Նշված որոշումը հրապարակվել է 2019 թվականի մայիսի 31-ին, իսկ սույն որոշմամբ սահմանված դրույթներն ուժի մեջ են մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն Հայաստանի համար նշյալ դրույթները կգործեն 2020 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով, այն որ մարդատար ավտոմեքենաների) 8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող) համար մինչև 2020 թվականի հունվարի 1-ը կգործեն անցումային շրջանում կիրառվող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

3. Միևնույն ժամանակ, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման http://bit.ly/2lBGMVO համաձայն ֆիզիկական անձանց համար` անձնական օգտագործման նպատակով դասվող մարդատար մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող) ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը և հարկերը կգանձվեն հավաքական մաքսային վճարի տեսքով:

4. Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-երկրների համաձայնության պարագայում և ընդունվելու դեպքում հրապարակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում` http://bit.ly/2lDE02j

5. Հիշեցնում ենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի /8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող/ համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մաքսատուրք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon