Մարադոնան վիրահատվել է
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան ծանր առողջական խնդիրներ ունի, տեղեկացնում է TyC Sports-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 60-ամյա Մարադոնայի մոտ ախտորոշվել է ուղեղի արյունազեղում։ Նա վիրահատվել է։
Վիրահատությունը բարեհաջող է անցել:
Ավելի վաղ Մարադոնայի անձնական բժիշկ Լեոպոլդո Լուկեն պատմել է, որ իր պացիենտը բազմաթիվ առողջական խնդիրներ ունի:
Հիշեցնենք՝ 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր