Մաքիավելիզմ

Իրադարձային 01.08.2020   21:30   722

Մաքիավելիստ են անվանում այն անձանց, ովքեր ուրիշների հետ փոխհարաբերությունների մեջ մտնելով, ձգտում են օգտագործել նրանց` իրենց նպատակներին հասնելու համար, շահագործում են, «խաղացնում մատերի վրա»։ Եզրույթի անվանումը տրվել է ի պատիվ միջնադարյան իտալացի քաղաքական մտածող և պատմաբան Նիկոլո Մաքիավելիի, որը գտնում էր, որ երկրի ղեկավարն իր առջև դրված նպատակներին հասնելու համար կարող է նաև խախտել բարոյական նորմերը։ Այս եզրույթը հոգեբանություն են ներմուծել ամերիկացի հոգեբաններ Ռ․ Քրիստին և Ֆ․ Գեյզը։ Իր բնավորությամբ մաքիավելիստը հաշվենկատ է, խորամանկ և խաբեբա։ Նման մարդկանց կողմից անբարոյական քայլ չի դիտարկվում սեփական շահի համար ուրիշներին օգտագործելը։ Իրենց խոսքում մաքիավելիստները կարող են հաճախ օգտագործել «Կյանքում ամենակարևորը հաղթելն է» կամ նման այլ արտահայտություններ։ Նրանք գտնում են, որ մյուս մարդիկ ստոր խաբեբաներ են և նրանց հետ կարելի է վարվել համապատասխան ձևով։ Եթե շփումը այլևս ձեռնտու չէ, ապա մաքիավելիստը հեշտությամբ հրաժարվում է այդ մարդուց։

Եզրույթը իր մեջ ներառում է երեք հոգեբանական բաղադրիչները․

  1. Վարքագիծը՝ միջանձնային փոխհարաբերություններում տարբեր մանիպուլյացիոն տեխնիկաների կիրառություն։ Անպայման պետք է շեշտել, որ ի տարբերություն մանիպուլյատորի, մաքիավելիստը միշտ գիտակցաբար է կատարում մանիպուլյացիան՝ իր շահին հասնելու նպատակով, օգտագործելով շողոքորթման, խաբեության, կաշառակերության և այլ միջոցներ։
  2. Վերաբերմունքը՝ ցինիկ վերաբերմունք այլոց նկատմամբ, մյուսներին դիտարկում են թույլ և սոցիալական ճնշումից կախվածություն ունեցողների։ Նրանք կասկածանքով են վերաբերվում այլ մարդկանց, կենտրոնանում են ոչ թե անձի, այլ նրանից սպասվելիք շահի վրա։ Այսինքն դիմացի անձը դառնում է գործիք՝ ցանկալի արդյունքին հասնելու նպատակով։
  3. Սոցիալական բարքերի մերժում, երբ դա խանգարում է հասնել ցանկալի արդյունքին։



 Պիտակներ
         մաքիավելիզմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb