Մաքիավելիզմ

Հոգեբանական 19.08.2019   23:50   97
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մաքիավելիստ են անվանում այն անձանց, ովքեր ուրիշների հետ փոխհարաբերությունների մեջ մտնելով, ձգտում են օգտագործել նրանց` իրենց նպատակներին հասնելու համար, շահագործում են, «խաղացնում մատերի վրա»։

Եզրույթի անվանումը տրվել է ի պատիվ միջնադարյան իտալացի քաղաքական մտածող և պատմաբան Նիկոլո Մաքիավելիի, որը գտնում էր, որ երկրի ղեկավարն իր առջև դրված նպատակներին հասնելու համար կարող է նաև խախտել բարոյական նորմերը։ Այս եզրույթը հոգեբանություն են ներմուծել ամերիկացի հոգեբաններ Ռ․ Քրիստին և Ֆ․ Գեյզը։ Իր բնավորությամբ մաքիավելիստը հաշվենկատ է, խորամանկ և խաբեբա։

Նման մարդկանց կողմից անբարոյական քայլ չի դիտարկվում սեփական շահի համար ուրիշներին օգտագործելը։ Իրենց խոսքում մաքիավելիստները կարող են հաճախ օգտագործել «Կյանքում ամենակարևորը հաղթելն է» կամ նման այլ արտահայտություններ։ Նրանք գտնում են, որ մյուս մարդիկ ստոր խաբեբաներ են և նրանց հետ կարելի է վարվել համապատասխան ձևով։ Եթե շփումը այլևս ձեռնտու չէ, ապա մաքիավելիստը հեշտությամբ հրաժարվում է այդ մարդուց։

Եզրույթը իր մեջ ներառում է երեք հոգեբանական բաղադրիչները․

  1. Վարքագիծը՝ միջանձնային փոխհարաբերություններում տարբեր մանիպուլյացիոն տեխնիկաների կիրառություն։ Անպայման պետք է շեշտել, որ ի տարբերություն մանիպուլյատորի, մաքիավելիստը միշտ գիտակցաբար է կատարում մանիպուլյացիան՝ իր շահին հասնելու նպատակով, օգտագործելով շողոքորթման, խաբեության, կաշառակերության և այլ միջոցներ։
  2. Վերաբերմունքը՝ ցինիկ վերաբերմունք այլոց նկատմամբ, մյուսներին դիտարկում են թույլ և սոցիալական ճնշումից կախվածություն ունեցողների։ Նրանք կասկածանքով են վերաբերվում այլ մարդկանց, կենտրոնանում են ոչ թե անձի, այլ նրանից սպասվելիք շահի վրա։ Այսինքն դիմացի անձը դառնում է գործիք՝ ցանկալի արդյունքին հասնելու նպատակով։
  3. Սոցիալական բարքերի մերժում, երբ դա խանգարում է հասնել ցանկալի արդյունքին։                                                               

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մաքիավելիզմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon