Մաուրիսիո Սարի․ «Իտալիայում ռասիզմը պատուհաս է դառնում»

Սպորտ 07.11.2019   20:28   265
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի կարծիքով ժամանակակից ֆուտբոլում ռասիզմը ավելի ընդգծված է դառնում:

Կիրակի  «Էլլաս Վերոնայի» և «Բրեշիայի» միջև կայացած հանդիպմանը երկրպագուները ռասիստական բղավոցներ էին հնչեցնում Մարիո Բալոտելիի հասցեին: Իտալացի հարձակվողը քիչ էր մնում լքեր խաղադաշտը, բայց մնաց ու գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ: Այս միջադեպը միակը չէ, այլ տեղի է ունեցել Իտալիայում ռասիզմի բազմաթիվ դեպքերից հետո:

Մաուրիսիո Սարին խոստովանել է, որ Իտալիայում ռասիզմը պատուհաս է դառնում։

«Մարդիկ ռասիստ չեն դառնում մարզադաշտում: Նրանք կյանքում այդպիսին են, պարզապես թաքցնում են դա: Չգիտես՝ ինչու մարզադաշտը դարձել է հարթակ նման մարդկանց համար: Ես դա չեմ հասկանում: Մարզադաշտում այլ օրենքներ կան։

Մենք պետք է պայքարենք դրա դեմ՝ վճռական միջոցների դիմելով: Թող խաղացողները իսկապես հեռանան խաղադաշտից: Սկզբում դա բացասաբար կընկալվի, բայց հետո ադեկվատ երկրպագուներն իրենք դուրս կհանեն ռասիստներին իրենց շարքերից»,-ասել է մարզիչը։

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon