Մանյակիի ճակատամարտ

Դասեր 10.10.2020   22:30   85

Մանյակիի ճակատամարտ, Հունաստանի ազատագրական պայքարի դրվագներից մեկը։ Տեղի է ունեցել 1825 թվականի հունիսի 1-ին, եգիպտական զորքերի և հույն ապստամբների միջև։

1821-ից 1824 թվականներին Օսմանյան կայսրությունն անհաջող փորձեր էր անում ճնշելու հունական հեղափոխությունը։

1824 թվականին թուրքական սուլթանը ստիպված էր օգնություն խնդրել իր վասալ Մուհամմադ Ալիին՝ Եգիպտոսի կառավարչին։ Մոհամեդ Ալին տրամադրեց զորք և նավատորմ, կազմված եվրոպացիներից՝ հիմնականում նապոլեոնյան սպաներից։ Արշավանքի գլխավորումը հանձնվեց Իբրահիմ մամլյուքին՝ Մուհամմադ Ալիի հոգեզավակին, ով թուրքերի կողմից առևանգվել էր քրիստոնեաներից, իսկ ուրիշ տվյալներով՝ նա Մոհամմադ Ալիի քրիստոնյա կնոջից ունեցած որդին էր:

Իբրահիմի նավատորմը սկզբում օգնեց թուրքերին ճնշել Կրետեի հույների ապստամբությունը, իսկ հետագայում՝ 1824 թվականի մայիսի 27-ից 29-ին, ավերում են Կասոս կղզին: 1825 թվականի փետրվարի 12-ին, Իբրահիմը, օգտվելով հույների երկպառակումներից, անխափան կերպով ափ ելավ Մետոնիում, իսկ փետրվարի 18-ին վերացրեց Կորոնի ամրոցի պաշարումը։

Դրանից հետո Իբրահիմը ուղղվեց դեպի Պիլոս քաղաքը։ Ապրիլի 7-ին ապստամբները փորձեցին կանգնեցնել թուրք-եգիպտացիներին Կրեմիդիի մոտ, սակայն պարտություն կրեցին։ Իբահիմը պաշարեց Պիլոսի ամրոցները (Պալյոկաստրին և Նյոկաստրոն) և ապրիլի 26-ի մարտում գրավեց Սֆակտերիու կղզին։ Ապրիլի 30-ին ապստամբները հանձնեցին Պալյոկաստրո ամրոցը, իսկ մայիսի 6-ին՝ Նյոկաստրոն։ Իբրահիմը գրավեց Պիլոսի ամրոցները, ամրացավ Պելոպոնեսի հարավ-արևմուտքում և պատրաստվեց արշավանքի դեպի թերակղզու կենտրոն՝ Տրիպոլի, որպեսզի հեղափոխությանը հասցնի վերջին (ինչպես ինքն էր կարծում) ու մահացու հարվածը։

Դեռ ապստամբները չէին հասցրել ցրվել իրենց բաստիոններով, երբ Իբրահիմը սկսեց իր հարձակումը։ Պապաֆլեսասը հագավ իր անտիկ շրջանի սաղավարտը և սկսեց մարտը։ Եգիպտացիները իրենց հարձակումը շարունակեցին 4 ժամ անընդմեջ, սակայն անհաջող։ Կեսօրին շեփորահարները նվագեցին արձակումը, և եգիպտացիները հացի նստեցին։ Կատարվեց ևս մեկ անհաջող փորձ, որպեսզի Պապաֆլեսասին համոզեն հանձնվել։

Կեսօրից հետո եգիպտացիները ևս եկու անգամ հարձակվեցին հույների դիրքերի վրա, բայց հետ մղվեցին։ Վերջապես Իբրահիմը իր ողջ ուժերը կնտրոնացրեց Պապաֆլեսասի բաստիոնի վրա։ Նրա զարմիկը՝ Դիմիտրիսը, թողեց իր բաստիոնը և օգնության անցավ իր հորեղբորը, սակայն Պապաֆլեսասը նրան ետ ուղարկեց։ Բայց այդ պահին երկրորդ բաստիոնում ընթանում էր ձեռնամարտ։ Այդ եռամարտում էլ զոհվում է Դիմիտրիս Ֆլեսասը։

Պապաֆլեսասի բաստիոնը լցվեց կարմիր եգիպտական համազգեստներով։ Պապաֆլեսասի դրոշակիրը՝ քիոսյան կոտորածից փրկված Դիմիտրիսը, պատռում է դրոշի կտորը, թաքցնում այն իր կրծքի վրա, հանում է դրոշակաձողի վրայի խաչը և իր ձեռքում դաշույն դարձրած, հարձակվում եգիտական շարքերիի վրա: Վերջինն ընկավ Վոիդիսի բաստիոնը։ Պաշտպաններից վերջինները ճեղքման նետվեցին չոր անկողնով, բայց նրանց ճամփան փակեց եգիպտական հետևակը։ Քչերին միայն հաջողվեց փախչել, իսկ մյուսները զոհվեցին։

Թուրք-եգիպտացիները անցան մահացածների ականջների կտրմանը, որպեսզի Իբրահիմից «բաքշիշ» (հավելավճար) ստանան։ Աղոթքից հետո Իբրահիմը գնաց Պապաֆլեսասի բաստիոնը։ Նրա հրամանով գտնվեց Պապաֆլլեսասի գլխատված դիակը։ Նրա հետ միասին ընկած էր նաև ֆրանսիացի գեներալի օգնականի դիակը։ Հետո նաև գտնվեց Պապաֆլեսասի գլուխը։ Իբրահիմի հրամանով նրա գլուխը լվացին և միացրեցին մարմնին՝ կպցնելով ձողով։

Իբրահիմը դարձավ իր հրամանատարներին և ասաց․ «Սա իսկապես ունակ և տղամարդկային մի մարդ էր: Նա մեզ կարող էր ավելի օգուտ տալ, եթե մենք կարողանայինք նրան գերի վերցնել»։

Հետագայում այդ տեսարանը ժողովրդի մոտ զարգացել է այնպիսի մանրամասնություններով, ինչպիսին է Իբրահիմի՝ Պապաֆլեսասի ճակատը համբուրելը, որպես հարգանքի նշան և արտահայտությամբ, որ «եթե հույների մեջ շատ կան այսպիսի մարդիկ, ապա մե երբեք չի հաջողվի նրանց հաղթել»: Բայց մնացած մանրամասները չեն պահպանվել, որոնց ներկա են եղել Իբրահիմի ֆրանսիացի զինվորները։

Մանյակին մտավ հույն ժողովրդի Լեոնիդյան ճակատամարտերի թվում և բարձրացրեց նրանց մարտական ոգին: Իբրահիմի դեմ ծավալված հերթական պատերազմը գլխավորեց բանտից նոր դուրս ելած Թեոդորոս Կոլոկոտրոնիսը։ Այդ ճակատամարտում զոհվածների ոսկորները պահվում են Սուրբ Անաստասիասի ժամատանը, Մանյակիի մոտ։



 Պիտակներ
         ճակատամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb