Մանվել Շահվերդյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իրադարձային 27.05.2020   14:46   432

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Մանվել Շահվերդյանը Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի մայիսի 14-ի ԲԴԽ-27-Ո-58 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:



 Պիտակներ
         դատավոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb