Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է

Հրատապ 06.06.2019   13:15   315
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Քրեակատարողական հիմնարկում պահվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ նա կոմայի մեջ է։ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։

«Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրուկ վատացավ առողջական վիճակը, շաքարի պարունակությունը սկզբում 30 էր, հետո էլ ցույց չէր տալիս»,- Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա տեղի ունեցածը որակել է դաժան վերաբերմունք ու խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որի հետևանքների պատասխանատուն լինելու է պետությունը։

«Սա խոշտանգնման տիպիկ օրինակ է, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ։ Անձի կյանքին վտանգ է սպառնում, սպասում են մարդը մահանա, հետո նոր մեղավորներ փնտրեն ու գնահատականներ տան։ Ցավոք, այդ մշակույթը Հայաստանում եղել է ու կա, ու դա վերաբերում է ոչ միայն իմ պաշտպանյալին, այլև Հաց բերողին, հետախույզ Սողոմոնին... Այստեղ անձի անունը կարևոր չէ, կարևորն այն ինստիտուտն է, որ ձևավորված է Հայաստանում։ Ըստ Սահմանադրության, անձը պետք է պաշտպանված լինի, բայց մենք ունենում ենք հակառակ պատկերը»,-ասել է նա։

Մանվել Գրիգորյանին իր կամքին հակառակ հիվանդանոցից ՔԿՀ էին տեղափոխել երկու օր առաջ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon