Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունը

Օրենքի ուժով 09.07.2019   14:27   267
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։

Մանվել Գրիգորյանն ներկա չէր դատական նիստին, նրա ներկայությունը հնարավոր չի եղել ապահովել առողջական խնդիրների պատճառով: 

 Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմնավորելով, որ նրա ունեցած հիվանդություններն անհամատեղելի են պահման պայմանների հետ, առաջարկեցին նաև կիրառել 10 մլն դրամ գրավ, եթե դատարանի համար այլ հիմնավորումները բավարար չեն: 

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց դատարանի որոշումը, ըստ որի՝ խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժեց:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon