Մանվել Գրիգորյանը չի դիմի Եվրոպական դատարան

21.01.2019   15:03   347

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ամիսներ առաջ հրաժարվել է իր կալանքի հարցով դիմել Եվրոպական դատարան։ news.am-ի փոխանմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 21–ին լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։

«Երբ դատարանները բավարարում էին Մանվել Գրիգորյանին կալանավորելու՝ վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, մենք առաջարկեցինք Մանվել Գրիգորյանին դիմել Եվրոպակա դատարան, սակայն նա հրաժարվեց՝ պատճառաբանելով՝ «Հայաստանին դատի չեմ տա»»,–ասաց նա։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Մանվել Գրիգորյանը մտադիր է բուժման նպատակով Մեկնել Ֆրանսիա, Լևոն Բաղդասարյանն ասաց.

«Մանվել Գրիգորյանը նախքան կալանավորվելը պետք է բուժման կուրս անցներ Ֆրանսիայում, սակայն հայտնի պատճառներով նա չկարողացավ մեկնել։ Նա այժմ ունի մեղադրյալի կարգավիճակ և դեռ հյատնի չէ՝ կգնա՞ Ֆրանսիա, թե ոչ»,–ասաց նա։

Փաստաբանը հերթական անգամ հիշեցրեց, որ Մանվել Գրիգորյանը պատիժ չի կրում, և նրան այս պահին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա։



 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon