Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

Օրենքի ուժով 22.04.2019   13:13   388
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մարինե Մելիքյանի նախագահությամբ,  մերժեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի` գրավի դիմաց Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը:

Այս մասին լրագրողներին հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։:

Նրա խոսքով` պատճառաբանությունն այն է, որ բուն գործը արդեն իսկ դատարանում է, և տվյալ պարագայում, եթե դատարանը բավարեր պաշտպանական կողմի միջնորդությունը, իր լիազորությունների շրջանակից դուրս կգար։

Արսեն Մկրտչյանի նշում է, որ որոշումն իրենց համար կանխատեսելի էր:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները դարձյալ միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելու համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon