Մանվել Գրիգորյանի ընկերությունը 1 մլրդ դրամի հարկային պարտավորություն ունի

30.07.2019   15:35   96
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պետական եկամուտների կոմիտեն գրություն է ուղարկել Մանվել Գրիգորյանի գործով դատավորին՝ խնդրելով Գրիգորյանի գույքերից մեկի վրա դրված կալանքը վերացնել, հնարավորություն տալ, որպեսզի ՊԵԿ–ն իրացնի այդ գույքը, վաճառի այն և գոյացած շուրջ 1 մլրդ դրամ հարկային պարտավորությունը վճարի։

Դեռևս 2015թ. ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել հիշյալ ընկերությունում, ինչի արդյունքում «Արա և Այծեմնիկ» ընկերությանն առաջադրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն։

Համաձայն ՊԵԿ գրության՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019 թ. մայիսին ԴԱՀԿ–ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի է վերցվել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույքը։ Վարույթի շրջանակներում, սակայն պարզվել է, որ ՀՔԾ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նշված գույքը կալանքի տակ է դրված, ինչն արգելանք է հանդիսանում կատարողական վարույթի շրջանակներում պարտապան ընկերության գույքը հարկադիր աճուրդում իրացնելու համար։ Այսպիսով ՊԵԿ–ը դիմել է դատարանին՝ խնդրելով վերացնել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ին պատկանող գույքի վրա կիրառված արգելանքը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         «Արա և Այծեմնիկ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon