Մանվել Գրիգորյանի փաստաբանների հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Իրադարձային 06.06.2019   12:02   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուղարկել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել իրավապահներին՝ Մանվել Գրիգորյանին տեսակցելու արգելքի հետ կապված։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ հունիսի 4-ին շուրջ չորս ժամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի վարչակազմը առանց պատճառաբանությանթույլ չի տվել պաշտպանական կողմից տեսակցել Գրիգորյանին, ինչից հետո Բաղդասարյանը՝ փաստաբանի մասանգիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Նշենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Այսօր Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է և նրան դարձյալ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon