Մանվել Գրիգորյանի պաշտպան․ «Իրավական բեսպրեդել է»

Իրադարձային 02.09.2019   14:53   68
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօրվա ասուլիսին Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ իր պաշտպանյալի գործը մեկ բառով կարելի է բնութագրել որպես իրավական բեսպրեդել։

Նրա խոսքով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրել է, որ մեկ տարվա ընթացքում Գրիգորյանի առողջական վիճակում բացասական դինամիկա է գրանցվել, բայց մինչև հիմա հայտնի չէ հանձնաժողովի եզրակացությունը:

«Հանձնաժողովի որոշմամբ՝ Գրիգորյանին երկու օրով «Արմենիա» ԲԿ տեղափոխեցին, որպեսզի նրան հետազոտեն: Բժիշկներն արձանագրեցին, որ մեկ տարվա կտրվածքով նրա մոտ բացասական դինամիկա կա, ինչից հետո մինչ օրս անորոշ վիճակ է: Պարզ չէ, թե հանձնաժողովն ինչ եզրակացությունը կտա և երբ կտա այդ եզրակացությունը»,- ասաց նա:

Ըստ փաստաբանի՝ Գրիգորյանի առողջական վիճակում ժամ ժամի  բացասական դինամիկա է ֆիքսվում, Գրիգորյանը արհեստական շնչառական սարքի օգնությամբ է շնչում, չի քայլում, քանի որ ոտքերը չի զգում: 

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         պաշտպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon