Մանվել Գրիգորյանի գերեզմանը քանդելու լուրերը հերյուրանք են

Հերքումներ 20.01.2021   14:24   56

Որոշ լրատվամիջոցներ ու համացանցային տարբեր հարթակներ ակտիվ տարածում էին լուրեր, թե հունվարի 6-ին ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ մարմինն, իբրևթե, գերեզմանում չի եղել:

168.amը այս տեղեկության իսկությունը ճշտելու համար դիմեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանին, նա նշեց. «Լուրերը հավաստի չեն, հերյուրանք են»:


 Պիտակներ
         Մանվել Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb