Մանուկ Սուքիասյան․ «Դու էսօր արդեն քեզ չէ, որ վարկաբեկում ես»

Տեսանկյուն 27.01.2020   10:54   221

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեմերի առիթ դարձած «գրիչի պատմությանը» Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Դու էսօր արդեն քեզ չէ, որ վարկաբեկում ես, այլ էն ժողովրդի գլխին ես սառը ջուր լցնում, ով ցնծում էր 2018-ի ապրիլ-մայիսին։
Դու էդ ժողովրդի ակնկալիքներն անլրջացնելու իրավունք ուղղակի չունես։
Ու, շատ անկեղծորեն, ցավում եմ, որ կողքդ քեզ սթափեցնողներ, սթափեցնելու փորձ անելու ռիսկ ունեցողներ անգամ չկան, որ տարիներով պայքարելով ու անսասանության օրինակ ցույց տալով՝ էսօր ծաղրի առարկա ես դարձել։
Ու դու էս դրա մեղավորը։
Ու անհարմար զգում են նաև, միգուցե՝ քեզանից առավել, քո տարբեր փուլերի պայքարի ընկերներից շատերը։
Միգուցե պատմածներդ իրականություն էին, բայց եթե գրիչն էր դրա առհավատչյան, ուրեմն Հրայրը քուանշ տվեց, դու՝ սրեցիր, բայց՝ կապուտ եղար։
Այնինիչ՝ ՀՀ հպարտ քաղաքացիները չորս թուղթ են տվել ձեռդ։
Չէ մի չէ՝ Հռոմի Պապ թագավոր»։



 Պիտակներ
         Մանուկ Սուքիասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon