Մանկապարտեզների տնօրենների մրցույթներում հաղթողներ չեն գրանցվել

26.01.2019   11:25   265

Երևանի քաղաքապետարանն Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների ենթակայության մի շարք ՀՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթ էր հայտարարել: Հունվարի 23-ին կայացած մրցույթի արդյունքում «Երևանի Արաբկիրի համալիր մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Հայկ Ավագյանը:

Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ «Երևանի Արաբկիրի խաղային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը, իսկ «Երևանի Արաբկիրի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող չի ճանաչվել:

«Թիվ 6 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում էլ երկու հաղթող է ճանաչվել՝ Ծովինար Սարգսյանը և Մինիոնա Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր:

Էրեբունու թաղային համայնքի «Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, իսկ «Օքրո Օքրոյանի անվ. թիվ 3 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար՝ հաղթող է ճանաչվել Գայանե Երիցյանը

«Թիվ 11 գրադարան» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմորդը չի ներկայացել, ինչի արդյունքում մրցույթը համարվել է չկայացած: «Երևանի Հմայակ Խաչատրյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին էլ հայտ չի ներկայացվել:

Հունվարի 24-ին կայացած մրցույթի արդյունքում «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող է ճանաչվել Ռուբեն Սիմոնյանը: «Երևանի հ. 14 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում դիմորդը չի հաղթահարել թեստային առաջադրանքը, արդյունքում հաղթող չի ճանաչվել: «Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի N 22 գրադարան ՀՈԱԿ-ի տնօրենի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Նունե Աղասյանը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Երեւանի հ. 79 մանկապարտեզ» եւ «Երևանի հ. 94 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների պաշտոնների համար հայտարարված մրցույթում դիմորդները չեն հաղթահարել թեստային առաջադրանքները եւ հարցազրույցի փուլը, արդյունքում հաղթողներ չեն ճանաչվել:

«Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատող տնօրեն Շուշանիկ Քսպոյանը թեստային առաջադրանքը չի հաղթահարել, մրցույթում հաղթող են ճանաչվել Անուշ Գալստյանը և Արմինե Պետրոսյանը, որոնցից մեկի հետ եռօրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը կկնքի աշխատանքային պայմանագիր: 

Հունվարի 25-ին կայացած մրցույթի արդյունքում «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հաղթող չի ճանաչվել: 

«Երևանի Նորք-Մարաշի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել Համայակ Բաբայանը, իսկ «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար՝ հաղթող չի ճանաչվել:



 Պիտակներ
         Երևանի քաղաքապետարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon