Մանկապարտեզի տնօրենը ՔԿ դեպոզիտային հաշվին 20 մլն դրամ է փոխանցել

Օրենքի ուժով 24.01.2019   10:38   297

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նախօրեին Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ստորագրությամբ բնակության վայրից չհեռանալու որոշում է կայացվել:

Հովհաննիսյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է փոխանցել 20 մլն դրամ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ առերեսումներից հետո տնօրենի ինքնազգացողությունը վատացել է․ նրան տեղափոխել են Երևանի Պռոշյան փողոցում գործող հիվանդանոցներից մեկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գայանե Հովհաննիսյանի գիտությամբ ու թույլտվությամբ մանկապարտեզի երեխաների, որոնց թիվն անցնում է 120-ը, սնունդը մաս-մաս էր արվել և տեղափոխվել նրա ընտանիքին պատկանող Ջրվեժում գործող ռեստորանային համալիր։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի



 Պիտակներ
         մանկապարտեզի տնօրեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon