Մանե Թանդիլյանը՝ տնտեսական հեղափոխության մասին

Քաղաքական 19.06.2019   16:41   222
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր ԱԺ-ում 2018թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց, որ հեղափոխական Հայաստանի իրավիճակը պետք է ունենար իր ազդեցությունը բյուջեի կատարողականի վրա և ունեցել է:

Նա նշեց, որ 2018-ին բյուջեի մուտքերը կազմել են 1 տրիլիոն 341 մլրդ դրամ, որից 93,7%-ն են կազմել հարկերի և պարտադիր այլ վճարներից մուտքերը, ինչն էլ նշանակում է, որ եղել է լոկալ բնույթի հավաքագրում։

«Այսինքն՝ չվճարված հարկերն էին, իսկ ահա ստվերային տնտեսության կրճատման մասով ցուցանիշը հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն է, որը կազմել է 21%՝ բարելավելով ընդամենը մեկ տոկոս աճ նախորդ տարվա համեմատ։ Բազմաթիվ անգամ հնչել է, որ 40% է հարկեր-ՀՆԱ պոտենցիալը, բայց փաստացի արձանագրում ենք, որ 40%-ով դեռևս ստվերային տնտեսության դեմ պայքարի անարդյունավետության արձանագրում կա: Սա այն դեպքում, երբ բոլոր ամբիոններից ՊԵԿ-ը բարձրաձայնում է, որ կազմակերպված պայքար է մղում ստվերային տնտեսության դեմ»,-ասաց նա:

Ըստ ԼՀԿ-ական պատգամավորի՝  թերակատարումներ են եղել նաև պետական դրամաշնորհների հատվածում. արձանագրվել է 70% թերակատարում։

«Փաստն այնքան մտահոգիչ չէ, որքան դրդապատճառը, որովհետև պետական դրամաշնորհները հատկացվում են բյուջեին այն պարագայում, երբ կատարվում են նախանշած ծագրերը: Ըստ էության, ծրագրերի կատարման առումով ունենք լրջագույն բաց, այսինքն՝ դրանք չենք կատարել»,-ասաց նա


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մանե Թանդիլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon