Մանե Թանդիլյանի առաջարկը՝ վարչապետին

Տեսանկյուն 11.08.2020   14:08   82

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին ովքեր այս ժամանակահատվածում ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և, հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը։

Այս մասին տեղեկացնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:

«Առաջարկի հիմնավորումն այն է, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի՝ շարունակելու իրենց գործունեությունը։

Այս առաջարկը կյանքի կոչելով՝ ոչ միայն կարևորվում է բուժաշխատողների կյանքն ու առողջությունը, այլև, խթանում է Հայաստանի Հանրապետությունում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում»,-ասված է հաղորդագրության մեջ:



 Պիտակներ
         Մանե Թանդիլյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb