Մանե Թանդիլյան. «Տաթևիկ Ռևազյանը պետք է մտածի հրաժարականի մասին»

Քաղաքական 03.06.2020   12:47   328

Երկրի հեղինակության առումով ակնհայտ է, որ Հայաստանը տուժում է դեպի Եվրոպա թռիչքների արգելքից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

«Այստեղ մենք խնդիր ունենք: Փաստացի, մեր տված լիցենզիային ԵՄ-ն չի վստահում: Սա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա՝ հասկանալու, թե ինչպես ենք ձախողել: Կարծում եմ՝ Տաթևիկ Ռևազյանը պետք է մտածի հրաժարականի մասին, հասկանա՝ արված հայտարարությունները որքանով են համահունչ այսօր Հայաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներին», - ասաց պատգամավորը:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) ընդգրկվել է ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալության (EASA) սև ցուցակում:



 Պիտակներ
         Տաթևիկ Ռևազյանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb