Մանդարինի դիետա

Առողջական 21.04.2021   20:30   191

Մանդարինի բույրը ասոցացնում են երջանկության բույրի հետ: Դե իսկ գույնը նույնպես ժպիտ է առաջացնում' ստեղծելով հատուկ տրամադրություն' մանդարինային: Բացի դրանից, ինչպես պարզվում է, մանդարինը նաև օգնում է գեղեցիկ կազմվածք պահպանել: Մանդարինային դիետան թույլ կտա նիհարել մոտ 7 կգ 2 շաբաթում: Ընդ որում, օրգանզմը ոչ մի անհարմարություն չի զգում և ստանում է բավականաչափ վիտամիններ:

Մանդարինային դիետան ոչ միայն համեղ է և արդյունավետ, այլև օգտակար, չէ որ այս ցիտրուսային միրգը պարունակում է բազմաթիվ վիտամիններ, որոնք դրական են ազդում օրգանիզմի վրա:

Առաջին հերթին դա վիտամին C-ն է, որը բարձրացնում է իմունիտետը: Բացի դրանից այն պարունակում է նաև վիտամիններ B,D,K,P,որոնք խթանում են սրտի աշխատանքը, լավացնում տեսողությունը:

Մանդարինը պարունակում է նաև հանքային աղեր, պեկտիններ, եթերային յուղեր, գլիկոզիդներ, որոնք խթանում են նյութափոխանակությունը:

Ճիշտ է, մանդարինը բավականին քաղցր է, բայց շաքարը նրա մեջ այնքան էլ շատ չէ: Մանդարինային դիետաները մի քանիսն են: Ինչպես նկատեցիք, դրանց օգտագործումը օգտակար է օրգանիզմի համար. կարելի է հրաժարվել մի քանի ավելորդ կիլոգրամից՝ օրական մի քանի մանդարին ուտելով: Սակայն եթե ուզում եք նկատելիորեն նիհարել, ապա ավելի լուրջ պետք է մոտենալ սննդակարգին:

2-4 ծանրաբեռնված օրեր ստեղծեք, որոնց ընթացքում պետք է բացառապես մանդարին ուտեք և մաքուր ջուր խմեք: Այսպիսի դիետան լավ կազդի Ձեր ինքնազգացողության վրա, նաեւ կարող եք մինչև 4 կգ կորցնել:
Եթե սա էլ է քիչ, ապա հետևեք 2 շաբաթ տևող դիետայի: Այս ընթացքում պետք է ամեն օր ուտեք 6 ձվի սպիտակուց և 6 մանդարին: Այսպես դուք կկորցնեք մոտ 12 կգ:

Եթե չեք կարող դիմանալ այս սահմանափակումներին, ապա կա 10 օրվա համար նախատեսված դիետա, որից հետո կնիհարեք մինչև 7 կգ: Նախաճաշին պետք է ուտեք 1 հատ մանդարին կանաչ թեյով, մի քանի ժամ անց' եփած ձու և 3 մանդարին: Ճաշին կերեք 150գ եփած հավի միս' 1բաժակ թեյով և մեկ մանդարինով:

Ընթրիքին բանջարեղենային ապուր կերեք, մի կտոր եփած ձուկ և 1 մանդարին: Քնելուց առաջ կարող եք յոգուրտ կամ կեֆիր խմել:

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում:

Սկզբնաղբյուր` Doctors.am

 


 Պիտակներ
         դիետա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb