Մանչինիի պատճառով Կյելինին չի մասնակցել Իտալիայի խաղին

Սպորտ 05.09.2020   17:08   80

a1plus.am-ի փոխանցմամբ՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության 1-ին տուրի Իտալիա – Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումից առաջ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել:

Խաղից մեկ օր առաջ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է մեկնարկային կազմը, որում ընդգրկված է եղել նաև կենտրոնական պաշտպան Ջիորջիո Կյելինին: Սակայն, խաղից առաջ պարզվել է, որ «Յուվենթուսի» ֆուտբոլիստի անունն բացակայում է հայտացուցակում:

Ինչպես նշում է աղբյուրը, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները գլխավոր մարզչի առաջարկով խաղից առաջ ցանկացել են Ջիորջիո Կյելինիի տեղը հայտավորել Ֆրանչեսկո Աչերբիին, սակայն հաշվի չեն առել, որ նման դեպքերում դուրս մնացող ֆուտբոլիստն համարվում է որպես վնասվածք ստացած խաղացող և ընդհանրապես չի ընգրկվում հայտացուցակում:

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այդ միջադեպի ողջ մեղքն իր վրա է վերցրել:

«Երբ ինձ բերեցին մեկնարկային կազմի հայտացուցակը, ես առանց ակնոցի էի և չնկատեցի, որ Կյելինին ընդհանրապես բացակայում է ցուցակից, հակառակ դեպքում ես չէի ստորագրի այն: Սակայն, մենք նախապես պայմանավորվել ենք, որ մի խաղին մասնակցելու է Կյելինին, մյուսին՝ Աչերբին: Դա նշանակում է, որ Նիդեռլանդների հետ կխաղա Կյելինին», - հանդիպումից հետո ասել է իտալացիների գլխավոր մարզիչը:



 Պիտակներ
         Մանչինի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb