Մամուկան հայերի համար

Մարդիկ 06.02.2020   11:00   4082

2005 թվականի հուլիսի 29-ին Թբիլիսիում վախճանվեց 54-ամյա մի տղամարդ, ում մահը մեծ վիշտ առաջացրեց ողջ վրացիների շրջանում: Այն ​​ժամանակվա վրացական մամուլը գրում էր. «Նա քաղաքական գործիչ, գիտնական, էստրադային աստղ, ռեկորդակիր մարզիկ չէր... Նրա մասին չի գրել անգամ «ամենագետ» դեղին մամուլը: Եվ այնուամենայնիվ, երկար տարիներ նա ողջ Վրաստանում ամենաշատ ժողովրդականություն վայելող մարդկացից էր»:

Նրա անունն էր Իլյա Գվարիշիվիլի, կամ պարզապես` Մամուկա:

Հենց այս մարդու մասին եմ ուզում համառոտ պատմել: Խոսքը ոչ միայն պարզ, լավ, իր երկրում և նրա սահմաններից դուրս ճանաչված մարդու մասին է,այլ այն մարդու մասին, ով կարիքի, դժվարությունների ժամանակ անշահախնդիր կանգնել է հայ ժողովրդի կողքին: Նա աջակցել է հայ ժողովրդին և ոչ թե Հայատանի կառավարությանը կամ հայկական քաղաքականությանը:

Անցյալ դարի 80-ական թվականների վերջին, դեռևս «եղբայրական» հայերի և ադրբեջանցիների միջև «եղբայրական» պատերազմ սկսվեց։ Քաղաքական հայտարարություններին փոխարինեց ֆիզիկական դիմակայությունը: Ադրբեջանի ողջ տարածքում սկսվեցին էթնիկ հայերի տոտալ հետապնդումները: Միայն Բաքվից արտաքսվեցին ավելի քան 50.000 էթնիկ հայեր: 1991-ի վերջին, Խորհրդային Միության փլուզումից հետո, Ռուսաստանը զորքերը հանեց Լեռնային Ղարաբաղի տարծքից: Դա լայնամասշտաբ ռազմական գործողությունների ճանապարհ բացեց: Այս արյունալի առճակատումը երկու կողմից էլ հազարավոր մարդկանց կյանք խլեց:

Իմ նպատակը հարևան պետությունների համար այս եղբայրասպան պատերազմից որևէ հետևություն անելը չէ: Մի օր պատմությունն ինքն կանի դա: Ուզում եմ ասել, որ դա շատ ծանր, դժվարին ժամանակաշրջան էր ողջ Անդրկովկասի նորագույն պատմության մեջ: 

Նույն ժամանակաշրջանին է պատկանում համաշխարհային սոցիալիստական ​​համագործակցության և Խորհրդային Միության փլուզումը, նախկին սովետական ​​հանրապետությունների միջև կապի խզումը, տնտեսության անկումը, սոցիալական պայմանների կտրուկ վատթարացումը։

Հաշվի առնելով այս գործոնները, Հայաստանը, փաստորեն, հայտնվել էր լիակատար մեկուսացման մեջ, իսկ հայ ժողովրդի համար չափազանց ծանր վիճակ էր ստեղծվել:

Հարևան Վրաստանը, բնականաբար, չէր կարող ի օգուտ որևէ կողմի միջամտել և ոչ էլ միջամտել է հակամարտությանը: Իհարկե, վրաց դիվանագետներն ու պետական ​​գործիչներն ամեն ինչ արել են հարևան պետությունների ռազմական դիմակայությունը դադարեցնելու և ամենադժվարին խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու գործում:  Նրանց թվում էր նաև պարոն Մամուկա Գվարիշվիլին ՝ վրաց արևելագիտության դպրոցի պատվավոր ներկայացուցիչը (1973թ. ավարտել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի արևելագիտության ֆակուլտետը)՝ 1992-2003 թվականներին Վրաստանի նախարարների գրասենյակի (մինիստրների կաբինետի) վարչական մարմինների բաժանմունքի պետը: 

Նոդար Մումլաձե (Մառնեուլիի շրջանի գամգեբելին 1992-95թ.թ.) - «Շատ ծանր իրավիճակ էր ստեղծվել. թե՛ հայերը, և թե՛ ադրբեջանցիները բնակվում էին Մառնեուլիում՝ այս սահմանային տարածքում, որտեղ գտնվում է Հայաստանին կապող Իմիրի կամուրջը՝ Խրամի գետի վրա: Չնայած մեր մեծ ջանքերին, ցավոք, չկարողացանք խուսափել բախումներից, առճակատումներից և անգամ դիվերսիաներից: Նման մի բախման արդյունքում այս կամուրջը տապալվեց: Հայաստանը շատ ծանր դրության մեջ հայտնվեց, քանի որ կենսական նշանակության ապրանքները և, ամենակարևորը՝ ցորենը հենց այդ ճանապարհով էր մտնում երկիր: Ես շուտափույթ կերպով իրավիճակի մասին տեղեկացրի Մամուկա Գվարիշվիլիին, քանի որ գիտեի, որ միայն նա կարող էր խնդրին արագորեն լուծում տալ և, ինչպես պարզվեց, չէի սխալվել»:

Հիշեցում եմ, որ այդ ժամանակաշրջանը բարդ էր նաև Վրաստանի համար՝ մի կողմից Աբխազիայի խնդիրը, մյուս կողմից՝ զինված հանցախմբեր, որոնք անողոք կողոպտում, ահաբեկում էին բնակչությունն ու պետական ​​կառույցներին, Պայթեցնում էին կամուրջներ ու երկաթգծեր: Իսկ Հայաստանն աշխարհի հետ կարող էր կապվել միայն Վրաստանի միջոցով: Ահա այս իրավիճակում պարոն Մամուկա Գվարիշվիլին արտակարգ կարճ ժամանակամիջոցում կարողացավ վերականգնել Վրաստանը և Հայաստանը հանգուցող Իմիրի կամուրջը, երկաթուղային և ավտոմոբիլային մայրուղիները և սննդամթերք մատակարարել Հայաստան: Թերևս, արժանահիշատակ է մի փաստ. Հայաստանի ղեկավարները կապ էին հաստատել Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Թենգիզ Սիգուայի հետ, տեղեկացրել, որ երկրում ցորենի պաշարը գործնականում սպառվել է և օգնություն էին խնդրել:

Թենգիզ Սիգուա (Վրաստանի վարչապետ 1992-95թ.թ.) - «Վրաստանն այն ժամանակ շատ ծանր իրավիճակում էր, բայց հարևաններին ճակատագրի քնահաճույքին թողնել չէր կարելի: Հայաստանի ղեկավարության հետ զրույցի նախաձեռնողը Մամուկա Գվարիշվիլին էր և նա էլ ինձ լուծում առաջարկեց. «Մենք պետք է մտնենք Էդուարդ Շևարդնաձեի մոտ և մեր պաշարներից հայերին ցորեն հատկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է կամուրջին և ճանապարհին, դրանց վերականգնումը ես անձամբ կղեկավարեմ և ամենակարճ ժամկետում կավարտեմ»: Ամեն ինչ կատարվեց Մամուկայի ասածի պես: Շևարդնաձեին համոզելու կարիք չեղավ»:

Այդ ժամանակ դա ծանրակշիռ աջակցություն էր հայ ժողովրդին:

Մեծ է Մամուկա Գվարիշվիլիի դերակատարությունը 1992-1993 թվականներին հայ-ադրբեջանական ծայրաստիճան լարված հակամարտության մեջ: Դժվար է ասել, թե նա պաշտոնապես պարտավո՞ր էր արդյոք մասնակցել այդպիսի բարդ բանակցություններին: Նրա աշխատանքը սառցալեռի նման է, որի միայն վերին մասն է տեսանելի։ Դրանով էլ գնահատում ենք Մամուկայի մեծությունը: 

Այստեղ միայն մեկ փաստ բերեցինք որպես օրինակ, քանի որ նրա կատարած գործերից շատերն այսօր էլ դեռ կրում են «գաղտնի» գրիֆը: Հետաքրքիրն այն է, որ իր արտառոց մտածողությամբ հայտնի Էդուարդ Շևարդնաձեն հենց Մամուկային էր վստահում վրացական պատվիրակության ղեկավարումը: Հավանաբար այն պատճառով, որ պարոն Մամուկան օժտված էր մարդկային հարաբերություններ կարգավորելու արտակարգ տաղանդով: Նրա մասնակցությամբ կամ թեկուզ նրա ներկայությամբ կայացած հանդիպումների ժամանակ կողմերի միջև իրավիճակի սրում գրեթե անհնար էր: Եվ դա նրան հաջողվում էր առանց ճիգեր գործադրելու. պարզ և նուրբ հումորով կարողանում էր լիցքաթափել բանակցությունների լարվածությունը: 

Իսկ ինչ վերաբերում է ոչ պաշտոնական հանդիպումներին, ապա նա այստեղ էլ իսկապես անզուգական էր. նրա հետ սեղանի շուրջ անցկացրած անգամ մի քանի րոպեները անջնջելի հետք էին թողնում մարդկանց մոտ՝ որպես կյանքի, բարության և սիրո տոն:

Ուրախալի է, որ հոր գործը պատվավոր կերպով շարունակում է նրա որդին՝ Ալեքսանդր Գվարիշվիլին՝ Վրացական հեղինակային իրավունքի կազմակերպության ղեկավարը: Այլ երկրների հետ միասին նա սերտ հարաբերություններ ունի նաև Հայաստանի հետ: Գործնական այցելություններով նա հաճախ է մեկնում հարևան երկիր: Ճիշտ այս հանգամանքն է ինձ ստիպում մտածել, որ Ալեքսանդր Գվարիշվիլին, իր հոր ՝ մեծ վրացի տղամարդ Մամուկա Գվարիշվիլիի հետքերով կընթանա և իր լուման կունենա հայ-վրացական պատմականորեն ձևավորված եղբայրական և բարիդրացիական հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: 

Հ․ Գ․ Այսօրվա կեղծ ու հորինված «դեմքերի» ժամանակներում իրական նվիրյալների մասին իմանալը պարտադիր է։ Մենք ճռում ենք մտածածին հերոսների առատությունից, չիմանալով կամ մոռանալով անկեղծ նվիրյալների անունը։
Իլյա (Մամուկա) Գվարիշիվիլի անունը պետք է պետք է ամրագրվի Թբիլիսիում ու Երևանում։ Եվ դա պարտադիր է, ու դա կլինի կլինի․․․

Լրագրող՝ Թեյմուրազ Գուրուլի 



 Պիտակներ
         Իլյա Գվարիշիվիլի, Ալեքսանդր Գվարիշվիլի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon