Մակրոնը զգուշացրել է Ֆրանսիայի ընտրություններին Թուրքիայի միջամտության մասին

Հրատապ 24.03.2021   16:00   46

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան կարող է փորձել ազդել Ֆրանսիայի գալիք ընտրությունների վրա: 

«Սպառնալիքները քողարկված չեն, ուստի կարծում եմ, որ մենք պետք է շատ խելամիտ լինենք», – ասել է Մակրոնը:

Նա չի ասել, թե ինչպես կարող է Թուրքիան փորձել միջամտել: Նա միայն ասել է, որ Թուրքիան «խաղալու է հասարակական կարծիքի վրա»:

Միաժամանակ, Մակրոնը հավելել է, որ սիրիացի փախստականների խնդրի շուրջ Թուրքիայի հետ երկխոսությունը առաջվա պես անհրաժեշտ է:

Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2022 թվականին։


 Պիտակներ
         Մակրոն-Էրդողան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb