Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Աշխարհ 16.11.2020   14:00   31

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ հայտարարելով, որ այդ մարմինն օգտակար որոշումներ չի կայացնում։

Նա ընդգծել է, որ իր խնդիրներից մեկն է քաղաքական առումով ուժեղ Եվրոպայի ձևավորումը։

«Եթե ցանկանում ենք համագործակցություն հաստատել, ապա հավասարակշռված բևեռները պետք է հնարավորություն ունենան ձևավորել նոր բազմակողմանի համագործակցություն, այսինքն՝ տարբեր պետությունների միջև երկխոսություն, ինչն անհրաժեշտ է համատեղ որոշումների ընդունման համար։

Բազմակողմանի համագործակցության շրջանակները թուլացած են, քանի որ դրանք արգելափակվում են. ստիպված եմ ընդունել, որ Անվտանգության խորհուրդն այսօր չի առաջարկում օգտակար որոշումներ», – ասել է Ֆրանսիայի ղեկավարը Grand Continent պարբերականին։

 


 Պիտակներ
         Մակրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb