Մակրոնը Նավալնիի դատավճիռը վիթխարի սխալ է անվանել
BBC.ru-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնաբանել է ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով Ռուսաստանի դատարանի որոշումը, որի պայմանական պատժաչափը փոխարինվել է իրական պատժով:
Ֆրանսիայի ղեկավարը ընդգծել է, որ դատարանի նման որոշումը սխալ է Ռուսաստանի Դաշնությունում կայունություն ապահովելու տեսանկյունից:
«Ես Նավալնիի դատավճիռը համարում եմ վիթխարի սխալ, այդ թվում՝ Ռուսաստանում կայունության պահպանման տեսանկյունից:
Նավալնիի հետ կապված իրավիճակը լուրջ խնդիր է, ուստի մենք որոշեցինք պատժամիջոցներ կիրառել: Ես ափսոսում եմ այս որոշման համար», – հաղորդել է Մակրոնը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր