Մակրոնը մտադիր է Էրդողանի հետ քննարկել իրավիճակն Արցախում

Քաղաքական 11.06.2021   10:52   473

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում տիրող իրավիճակը՝ հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ:

Այս մասին Մակրոնը հայտարարել է Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 «Մենք գիտենք մեր տարաձայնությունների մասին, սակայն կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսության գնալ», - նշել է Ֆրանսիայի նախագահը: «Ցանկանում եմ խոսել Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - հայտարարել է նա: Մակրոնը նաեւ հայտնել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու վարքագծի կանոնները դաշնակիցների միջեւ հարաբերություններում»:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb