Մակրոնը և Մերկելը ողջունել են բանտարկյալների փոխանակումը Ուկրաինայում

30.12.2019   10:47   703
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կիևը և Դոնեցկի ու Լուգանսկի ռուսամետ անջատողականները կիրակի օրը տասնյակ բանտարկյալների փոխանակում իրականացրեցին:

Ազատագրված ուկրաինացիներին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝  Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը երեկ երեկոյան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ողջունել են բանտարկյալների փոխանակումը Ուկրաինայի իշխանությունների և անջատողականների միջև: Էմանյուել Մակրոնը և Անգելա Մերկելը հիշեցրել են «հակամարտության հետ կապված բոլոր բանտարկյալների փոխանակման» անհրաժեշտության մասին:

Փոխանակման ծրագիրը քննարկվել է դեկտեմբերի 9-ին Փարիզում «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններում, որոնց մասնակցել են Ուկրաինայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին, Վլադիմիր Պուտինը, Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Ուկրաինայում 2014 թվականից սկսված պատերազմի ընթացքում զոհվել է մոտ 14 հազար մարդ:



 Պիտակներ
         գերիներ, գերի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon