Մակրոնն ու Թրյուդոն քննարկել են ԼՂ հակամարտությունը

Աշխարհ 06.11.2020   11:23   40

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Երկուստեք ընդգծվել է հակամարտության խաղաղ և դիվանագիտական կարգավորման կարևորությունը, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Կանադայի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:

«Կանադային վարչապետ Թրյուդոն իր համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին օրեր առաջ տեղի ունեցած ահաբեկչական ակտերի ու բռնության դեպքերի կապակցությամբ: Երկրների ղեկավարները համաձայնել են արտահայտվելու ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում, ինչպես նաև հավատարմություն հայտնել ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարին»,-ասված է տարածված հաղորդագրությունում:


 Պիտակներ
         Մակրոնն ու Թրյուդոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb