Մակրոն. «Ականատես ենք ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան»

Աշխարհ 08.11.2019   10:38   83
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերներին այլևս հույս չդնել Միացյալ Նահանգների վրա՝  պաշտպանելու դաշինքը և նրա անդամներին:

The Economist-ին տված հարցազրույցում Մակրոնը  մեղադրել է Վաշինգտոնին անվստահելի լինելու մեջ: Ֆրանսիայի նախագահի խոսքերով, Միացյյալ Նահանգները «մեջքով շրջվում է դաշնակիցներին»: Որպես օրինակ, Մակրոնը նշել է Սիրիայից ԱՄՆ ուժերի դուրսբերումը և քրդերի դեմ Թուրքիայի գործողությունը:

«Մենք այժմ ականատես ենք ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան», - ասել է Մակրոնը՝ հավելելով, որ Եվրոպան «հայտնվել էր անդունդի եզրին»:

Ինչպես գրում է euronews-ը, Էմանուել Մակրոնի տված գնահատականները չեն ընդունվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի կողմից: Բեռլինում կայացած հանդիպման ընթացքում նրանք շեշտել են դաշինքի կարևորությունը հավաքական անվտանգության համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննադատել էր ՆԱՏՕ-ին:

Նա խոսել էր դաշինքը բարեփոխելու անհրաժեշտության մասին, պահանջել, որ եվրոպական գործընկերները մեծացնեն ներդրումները։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Էմանուել Մակրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon