Մակունցի կոչը Մարուքյանին

Քաղաքական 12.05.2020   14:27   682

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ: 

«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Մակունցը:

Անդրադառնալով մայիսի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին` Մակունցը հույս հայտնեց, որ ԼՀԿ-ն կանի հետևություններ, և ԱԺ աշխատանքները կվերադառնան բնականոն բովանդակային դաշտ:



 Պիտակներ
         Լիլիթ Մակունց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon