Մակունց․ « Քրեական գործերին քաղաքական ենթատեքստ վերագրելն անընդունելի է»

Քաղաքական 15.09.2020   12:21   33

Իշխանությունը հորդորում է ընդդիմությանը՝ քրեական գործերին քաղաքական ենթատեքստ չտալ:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ին առնչվող նոր քրեական գործի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ին առնչվող գործերն առաջ եկան այն փուլում, երբ ԲՀԿ-ից սկսեցին քաղաքական հայտարարություններ անել:

«Քրեական գործերին քաղաքական ենթատեքստ տալուն աննդունելի եմ համարում: Միգուցե որպես ընդդիմադիր խմբակցություն, ընդհանրապես որպես քաղաքականությամբ զբաղվող մարդկիկ, իրենց ավելի հարմար է այդպես ներկայացնելը, բայց մի գործընթացը մյուսի հետ բոլորովին կապ չունի:

Քաղաքական հարթության մեջ մենք ընդդիմախոսներին մեր քաղաքական արձագանքը ունենք, միշտ տալիս ենք՝ որևէ հայտարարության հետ կապված»,-ասաց նա։

 



 Պիտակներ
         Մակունց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb