Մակունց. ««Իմ քայլը» դժգոհություններ ունեցել է Արտակ Զեյնալյանի աշխատանքից»

Քաղաքական 07.06.2019   15:56   310
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դժգոհություններ ունեցել է արդարդատության նախարար Արտակ Զեյնալյանի աշխատանքից, ինչը և քննարկվել է խմբակցության նիստում:

Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ միաժամանակ պնդելով, որ Զեյնալյանի հրաժարականի պատճառն իրենց դժգոհությունը չէ:

«Մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները»,- ասաց Մակունցը՝ հավաստելով, որ դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել:

Հարցին, թե ում է տեսնում նախարարի հավանական թեկնածու, Մակունցը պատասխանեց. «Անկեղծ, ես չունեմ թեկնածու այդ առումով»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մակունց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon