Մակունց. «Սարուխանյանի արտահայտությունը ընդունելի չէ»

Իրադարձային 15.01.2020   14:33   161
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն, անդրադառնալով խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի կողմից արված արտահայտությանն, ասել է, որ այն բնականաբար ընդունելի չէ։

Խոսքն «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին ուղղված՝ «ամուսնացիր, կանցնի» արտահայտության մասին է։

Հարցին, թե խմբակցությունում այդ հարցը քննարկվելու է, ինչպես Սոֆյա Հովսեփյանն էր նշել, Մակունցն ասաց․ 

«Չգիտեմ, թե ձեզ որտեղից այն ինֆորմացիան, որ խմբակցությունում պետք է հարցը քննարկենք, ամեն դեպքում ես Սոֆյա Հովսեփյանին նման տեղեկատվություն չեմ տվել։ Տիկին Հովսեփյանի հետ մենք զրուցել ենք, և ես հայտնել եմ իմ դիրքորոշումն այն մասին, որ պարոն Սարուխանյանի կողմից արված արտահայտությունները բնականաբար ընդունելի չէին, ու որի կապակցությամբ պարոն Սարուխանյանը հրապարակային ներողություն հայտնել է։

Մնացյալ հարցերը խմբակցության, կուսակցության ներքին կարգապահական հարցերն են, որոնք լուծում ստացել են հենց կուսակցության ներսում»։



 Պիտակներ
         Մակունց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon