Մակեդոնիան կվերանվանվի

Աշխարհ 12.01.2019   13:13   256

Մակեդոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի վերանվանման Սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Ըստ այդմ՝ Մակեդոնիայի Հանրապետության փոխարեն կգործի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն անումը: Նախագծին կողմ է քվեարկել 81 պատգամավոր, դեմ ու ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:
Վերանվանման հիմնական պատճառը այն էր, որ Հունաստանը մշտապես խոչընդոտել է Մակեդոնիայի անդամակցությանը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին, քանի որ իր շրջաններից մեկը ևս կոչվում է Մակեդոնիա։ Հունաստանաը պահանջում էր երկրի անվան փոփոխություն:
Նախորդ տարի Հունաստանն ու Մակեդոնիան համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի անվան փոփոխության վերաբերյալ: 



 Պիտակներ
         Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետութ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon