ՄԱԿ-ը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով

Իրադարձային 17.10.2020   10:49   57

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

«Ակնհայտ է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է լուրջ մտահոգվել կողմերի գործողությունների շարունակմամբ և քաղաքացիական բնակչության վրա այդ գործողությունների հետևանքների համար»,- ասել է նա և հավելել. «Մենք ծայրաստիճան մտահոգված ենք քաղաքացիական բնակչության տառապանքներով: Պետք է կրկին վճառականորեն դատապարտել բոլոր գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչություն կամ ենթակառուցվածքների դեմ»:

Ըստ Ստեֆան Դյուժարիկի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում է անձամբ մասնակցել այդ խնդիրների քննարկմանը և կապեր է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հետ:

«Երկու կողմերին էլ ուղղված նրա կոչը միանգամայն պարզ է՝ չափազանց կարևոր է, որ նրանք լիովին կատարեն հրադադարի մասին համաձայնագիրը, որը նրանք համաձայնեցրել են որպես գերակա միջոց մարդասիրական նկատառումներից ելնելով»,- ասել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Նա նաև շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է տրամադրել մարդասիրական օգնություն, եթե նման դիմում ստանա և պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ:



 Պիտակներ
         ՄԱԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb