ՄԱԿ-ում հնչել է Կոմիտասի երաժշտությունն ու բարձրացվել Հայոց ցեղասպանության հարցը

Իրադարձային 10.12.2019   10:43   155
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Կոմիտասի երաժշտությամբ սկսվեց Նյու Յորքում, ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի առաքելության կողմից նախաձեռնված ցեղասպանությունների կանխարգելմանը և կրթությանը նվիրված համաժողովը:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծում է.«Հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել 20-րդ դարի սկզբում, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխման ջանքերը»:

Ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընցացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշման են ենթարկվում, նշում է Մարգարյանը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Համաժողովը վարող Պատասխանատվության և պաշտպանության գլոբալ կենտրոնի տնորեն Սայմոն Ադամսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները»։

«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ և կես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին մեղադրեցին Օսմանյան Կայսրությանը մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»,-ասաց Սայմոն Ադամսը։

Գիտնականների, հոգեբանների խոսքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:

«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը և նրանք բացատրություն են պահանջում», - նշում է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթսը:

Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն այս ամենը լսելով ձայնի իրավունք խնդրեց՝ հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները. «Մարդկության պարտքն է հաստատել, որ հայերը տառապել են ճիշտ նույնքան, որքան Օսմանյան Կայսրության մյուս քաղաքացիները և Թուրքիայում տարբեր կարծիքներ արտահայտելը 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ժողովրդավարության մշակույթի մասն է, սակայն, 1915-ի իրադարձություններն օգտագործել որպես Թուրքիայի դեմ թշնամության արտահայտման պատրվակ և այս հարցը քաղաքական հակամարտության հարց դարձնելը անընդունելի է»:

Միջազգային իրավունքը չի ճանաչում 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն, եզրափակեց Թուրքիայի ներկայացուցիչը:

Ի պատասխան Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելը նշեց, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է։

«Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս և վաղուց հերքվել են, այնպես որ կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա: Ասեմ նաև՝ Թուրքիայում բազմաթիվ մարդիկ, կիրթ, ինտելեկտուալներ լիարժեք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ի հակառակ ձեր հայտարարությանը, նրանցից շատերն անազատության մեջ են հիմա կամ նախկինում եղել են անազատության մեջ հենց այն ճանաչելու համար»,- թուրք պատվիրակին պատասխանել է Հենրի Թերյելը։



 Պիտակներ
         Կոմիտաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon