ՄԱԿ-ն արձագանքել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտմանը

Իրադարձային 13.10.2020   15:21   32

ՄԱԿ-ը հիասթափված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին հաղորդագրություններից: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության ղեկավարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ցանկացած հարձակում այն տարածքների վրա, որտեղ ապրում են խաղաղ բնակիչներ և ցավում է մարդկային կորուստների համար», - ասել է նա:

Ըստ Դյուժարիկի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հիշեցրել է Ադրբեջանին և Հայաստանին, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, նրանք պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նաև կողմերը պարտավոր են զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարտական  գոտու ընդլայնմանն անմիջական հակամարտության գոտուց դուրս:

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել, եթե անհրաժեշտություն առաջանա:



 Պիտակներ
         հրադադարի ռեժիմ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb