ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թուրք նախագահն այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան

Աշխարհ 01.04.2021   17:33   65

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլքան Բոզքըրը (ազգությամբ թուրք) ապրիլի 1-12 ընթացքում այցեր կկատարի Թուրքիա, Կատար և Ադրբեջան: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ԳՎ նախագահի մամուլի քարտուղար Բրենդեն Վարման:

Նշվում է, որ Անկարայի այցի ընթացքում Վոլքան Բոզքըրը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփի և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի, ինչպես նաև այդ երկրում ՄԱԿ-ի պատվիրակության հետ:

Նա թուրքական մեջլիսում ելույթ կունենա համաշխարհային ճգնաժամերի, բազմակողմանիության և ՄԱԿ-ի համակարգի թեմայով: 

Նախատեսվում է, որ Բոզքըրը Թուրքիայում սիրացի փախստականների հետ հանդիպելու համար կայցելի երկրի հարավային Հաթայ նահանգ: 

Նշյալ պաշտոնը Վոլքան Բոզքըրը զբաղեցրել է 2020թ. հունրիսին: Մինչև ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնելը նա ղեկավարել էր Թուրքիայի խորհրդարանի միջազգային գործերով հանձնաժողովը, ինչպես նաև 2015-16 թվականներին եղել է Թուրքիայի Եվրամիության գործերով նախարարը և Թուրքիայի եվրաանդամակցության հարցերով գլխավոր բանագնացը:

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ
         ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb