ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը G20-ից 28 մլրդ դոլար է խնդրել

Աշխարհ 18.11.2020   17:00   34

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Մեծ քսանյակի երկրների ղեկավարներին առաջարկել է 28 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային նախաձեռնությանը։ Այդ մասին նշված է գլխավոր քարտուղարի տարածած նամակում։

«Ես G20-ի երկրներին կոչ եմ անում լրացրել 28 միլիարդ դոլարի ճեղքը, որն անհրաժեշտ է COVID-19-ի դեմ պայքարի գործիքակազմի հասանելիությունն արագացնելու նախաձեռնության (Access to COVID-19 Tools Accelerator) ֆինանսավորման, ինչպես նաև անհրաժեշտ բժշկական ապրանքների արտադրությունն ավելացնելու և բազային բժշկական սպասարկում ապահովելու համար, այդ թվում՝ զարգացող երկրներում, որտեղ առողջապահական համակարգը և տնտեսությունն ավելի քիչ հնարավորություններ ունեն մարտահրավերը հաղթահարելու համար։ Մենք նաև պետք է թույլ չտանք պատվաստանյութն ազգայնականացնելու որևէ դրսևորում», – գրված է Գուտերեշի նամակում։

Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ին՝ առցանց ձևաչափով՝ Սաուդյան Արաբիայի թագավորի նախագահությամբ։


 Պիտակներ
         ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb