ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Սիրիայի հարցով արտահերթ նիստ կգումարի

Աշխարհ 06.02.2020   15:20   387

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Թուրքիայի և Սիրիայի միջև տեղի ունեցող բախումների հարցով փետրվարի 6-ին արտահերթ նիստ է հրավիրել։ Տեղեկացվում է, որ նիստը հրավիրվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Անգլիայի պահանջով և կընթանա դռնբաց կարգով։ Այս մասին գրում է ermenihaber-ը։

Նիստում ելույթ կունենա Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Գեյր Փեդերսոնը՝ ներկայացնելով փետրվարի 3-ին նոր ռազմական բախումների թատերաբեմ դարձած Սիրիայի հյուսարևմտյան Իդլիբ քաղաքում տիրող իրավիճակը։

Նշենք, որ Իդլիբում սիրիական և թուրքական բանակների բախման հետևանքով ավելի քան 20 զինվորական էր զոհվել։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր․ «Այն վայրում, որտեղ թուրք զինվորի արյուն է հոսել, ոչինչ նախկինի պես չենք թողնի»։ Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այդ բախումները ծայրաստիճան մտահոգիչ էր համարել և կոչ արել անհապաղ դադարեցնել պատերազմը։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon