ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կշարունակի աշխատել հեռակավար

Աշխարհ 01.04.2020   11:30   260

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է շարունակել աշխատել հեռավար ձևաչափով կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկուն:

«Կարծում եմ, որ տեսանելի ժամանակահատվածի համար, ավելի իրատեսական է ապրիլ-մայիս ամիսներին, աշխատանքի հեռավոր համակարգը կշարունակվի», - ասաց Պոլյանսկին:

Նա ավելացրել է, որ Ռուսաստանը պնդում է տեսակոնֆերանսի ոչ պաշտոնական կարգավիճակի մասին:

Հիշեցնենք, որ մարտի 16-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սկսեց հեռավար աշխատանքը։



 Պիտակներ
         ՄԱԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon